Меню сайта

Форма входа

Поиск

Наш опрос

Ինչպես կգնահատեք մեր կայքը և ռադիոն?
Всего ответов: 53

Мини-чат

Статистика


Հիմա Կայքում- 1
Հյուրեր- 1
Օգտվողներ- 0
Главная » Статьи » Statuss » Banastexcutyunner [ Добавить статью ]

В категории материалов: 9
Показано материалов: 1-9

Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам

    Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ...

          Հաշվեցե՛ք հապա,

          Թե ի՞նչ ալիքով, քանի՞ վայրկյանում

          Եվ քանի՞ գրամ արյուն է հոսում աղջըկա սրտից

          Դեպի ամոթխած այտերը նրա`

          Առաջ բերելով ա՛յն բռնկումը ջերմամիջուկյան,

          Որ մինչև այսօր, միամտաբա՜ր, շիկնանք ենք կոչել:

          Եվ կոսմիկական ճառագայթների ի՞նչ հոսք է անցնում

          Մեր մթնոլորտված աչքերի միջով,

          Երբ հանկարծակի նրանք դիպչում են ուրիշ աչքերի,

          Եվ այս փոխադարձ ճառագայթումը

          Վտանգավո՞ր է մեր սրտի համար,

          Թե՞ օգտակար է:

          Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ...
/hitmp.do.am
Banastexcutyunner | Դիտումներ: 1459 | Author: Պարույր Սևակ | Ավելացրել Է: Ադմինիստրացիա(1) | Օր: 13.11.2011 | Կարծիքներ (1)

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար


Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,

Զգալ, որ դու կաս և լինել հեռու.

Երկրպագել քեզ առանց սիրվելու,

Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...

 

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ

Հոգին կարող է թռիչքով չափել.

Անանց կարոտում անվերջ տառապել

Եվ լինել քեզնից բաժանված հավետ...

 

Ու գերեզմանում սև հողերի տակ

Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,

Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,

Ու չըխռովել բերկրանքըդ հստակ...

/hitmp.do.am
Banastexcutyunner | Դիտումներ: 3742 | Author: Վահան Տերյան -Ապրելուց քաղցր է մեռն | Ավելացրել Է: Ադմինիստրացիա(1) | Օր: 17.10.2011 | Կարծիքներ (3)

   

Նորից չեն սիրում, սիրում են կրկին

Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն...

ՈՒ երբ մինչև իսկ ալյուրից (դեռ տա՜ք)
Դո նու՛յն մարմինն ես հիշում բրազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենք կլոր սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նու՛յն հանգստարար մատներն են զգում,
Երբ օտար մեկի շարժունի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի... Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նու՛յն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու և կրքի.
Քանզի նշանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ ենք մենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում...
ՈՒստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն...

Պարույր Սևակ
/hitmp.do.am
Banastexcutyunner | Դիտումներ: 661 | Author: Պարույր Սևակ-Նորից չեն սիրում, սիրո | Ավելացրել Է: Ադմինիստրացիա(1) | Օր: 17.10.2011 | Կարծիքներ (0)


)?-->

Արծաթ -կարկաչուն

Աղբյուրն է խոսում հավիտենաբար,

Իմ ուղիների հեռվում անկոպար,

Հավիտենաբար

Քո սերն է հնչում։

 

Անձրևային ե՜րգ —

Աստղերի ուղին մշուշ ծովերում —

Դո՜ւ, իմ հեռավոր որոնումներում,

Մոլորումներում՝

Հայրենի՜ եզերք...

 

Լույսերը մեռան,—

Մութը սառնաթև գրկեց ամեն ինչ —

Դո՜ւ, մենակ կյանքիս միակ ամոքիչ,

Քնքուշ ու թովիչ

Պայծա՜ռ հանգրվան...

 ....


/hitmp.do.am
Banastexcutyunner | Դիտումներ: 574 | Author: Anushka | Ավելացրել Է: Ադմինիստրացիա | Օր: 17.10.2011 | Կարծիքներ (0)


)?-->

Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ,

Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող.

— Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ

Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող...

 

Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ,

Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի.

— Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ,

Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կըգտնի.....


/hitmp.do.am
Banastexcutyunner | Դիտումներ: 566 | Author: Anushka | Ավելացրել Է: Ադմինիստրացիա | Օր: 17.10.2011 | Կարծիքներ (0)


)?-->

Մռայլ թաղումի ջահերի նըման

Մեկը աստղերն է վառում տխրությամբ.

Ւմ հոգու վրա իջել է մի ամպ,

Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։

 

Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում.

Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին.

Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին —

Հեռավո՛ր, քեղնից սեր չեն աղերսում։

 

Իմ սրտում միայն սառած հեկեկանք

Բայց արցունք չըկա իմ սև օրերում.

Մեռնում է սիրտըս անհուն խավարում,

Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք....


/hitmp.do.am
Banastexcutyunner | Դիտումներ: 612 | Author: Anushka | Ավելացրել Է: Ադմինիստրացիա | Օր: 17.10.2011 | Կարծիքներ (0)


)?-->

Հեռու երկրի լուսե հովտում

Օրերն ուրիշ երգ են հյուսում.

Կյանքից հոգնած սիրտըս տրտում

Այն երկիրն է միշտ երազում...

Խաղաղությունն այն հեռանիստ,

Ուր մի ուրիշ արևի փայլ

Ծավալում է անանց հանգիստ

Եվ խնդություն մի անայլայլ,

Մի խնդություն մաքուր և խոր,

Ե՛վ անեզերք և՛ անվախճան,

Ուր քո սիրտը որբ ու մոլոր

Գրկում է մի ոսկե շրջան...


/hitmp.do.am
Banastexcutyunner | Դիտումներ: 618 | Author: Anushka | Ավելացրել Է: Ադմինիստրացիա | Օր: 17.10.2011 | Կարծիքներ (0)

Վահան Տերյան

)?-->

Հեռու երկրի լուսե հովտում

Օրերն ուրիշ երգ են հյուսում.

Կյանքից հոգնած սիրտըս տրտում

Այն երկիրն է միշտ երազում...

Խաղաղությունն այն հեռանիստ,

Ուր մի ուրիշ արևի փայլ

Ծավալում է անանց հանգիստ

Եվ խնդություն մի անայլայլ,

Մի խնդություն մաքուր և խոր,

Ե՛վ անեզերք և՛ անվախճան,

Ուր քո սիրտը որբ ու մոլոր

Գրկում է մի ոսկե շրջան.

 

Վահան Տերյան

/hitmp.do.am
Banastexcutyunner | Դիտումներ: 842 | Author: Anka | Ավելացրել Է: Ադմինիստրացիա | Օր: 17.10.2011 | Կարծիքներ (0)

Վահան Տերյան

)?-->

Հեռու երկրի լուսե հովտում

Օրերն ուրիշ երգ են հյուսում.

Կյանքից հոգնած սիրտըս տրտում

Այն երկիրն է միշտ երազում...

Խաղաղությունն այն հեռանիստ,

Ուր մի ուրիշ արևի փայլ

Ծավալում է անանց հանգիստ

Եվ խնդություն մի անայլայլ,

Մի խնդություն մաքուր և խոր,

Ե՛վ անեզերք և՛ անվախճան,

Ուր քո սիրտը որբ ու մոլոր

Գրկում է մի ոսկե շրջան...

 

Վահան Տերյան

/hitmp.do.am
Banastexcutyunner | Դիտումներ: 524 | Author: Anka | Ավելացրել Է: Ադմինիստրացիա | Օր: 17.10.2011 | Կարծիքներ (0)