Поиск
Наш опрос
Мини-чат
Главная » Статьи » Statuss » Banastexcutyunner | [ Добавить статью ] |
В категории материалов: 9 Показано материалов: 1-9 |
Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
![]() Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ... Հաշվեցե՛ք հապա, Թե ի՞նչ ալիքով, քանի՞ վայրկյանում Եվ քանի՞ գրամ արյուն է հոսում աղջըկա սրտից Դեպի ամոթխած այտերը նրա` Առաջ բերելով ա՛յն բռնկումը ջերմամիջուկյան, Որ մինչև այսօր, միամտաբա՜ր, շիկնանք ենք կոչել: Եվ կոսմիկական ճառագայթների ի՞նչ հոսք է անցնում Մեր մթնոլորտված աչքերի միջով, Երբ հանկարծակի նրանք դիպչում են ուրիշ աչքերի, Եվ այս փոխադարձ ճառագայթումը Վտանգավո՞ր է մեր սրտի համար, Թե՞ օգտակար է: Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ.../hitmp.do.am
Banastexcutyunner |
Դիտումներ: 1459 |
Author: Պարույր Սևակ |
Ավելացրել Է: Ադմինիստրացիա(1) |
Օր: 13.11.2011
| Կարծիքներ (1)
|
/hitmp.do.am
Banastexcutyunner |
Դիտումներ: 3742 |
Author: Վահան Տերյան -Ապրելուց քաղցր է մեռն |
Ավելացրել Է: Ադմինիստրացիա(1) |
Օր: 17.10.2011
| Կարծիքներ (3)
|
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...
Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ...
Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ...
Նորից չեն սիրում, սիրում են կրկին Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում: ՈՒ երբ մինչև իսկ ալյուրից (դեռ տա՜ք) Դո նու՛յն մարմինն ես հիշում բրազդով, Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում Եվ քո գունազարդ քնի փոխարեն Անքնություն է փռում սպիտակ. Երբ աստղերն իրենք կլոր սանրով Մազերդ են սանրում, իսկ դու վերստին Շոյանքի սովոր քո մազերի մեջ Նու՛յն հանգստարար մատներն են զգում, Երբ օտար մեկի շարժունի, դեմքի Նմանությունը հեռու-մոտավոր Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, Ինչպես լույսերի վետվետումներից Երկաթգծերն են կարծես ջարդոտվում. Երբ անձրևներից հողն ասես թթվում Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ, Որ մենակ ես դու իբրև մի... Իգրեկ, Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,- Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ Նու՛յն զգացումը անճեղք ու անդուռ, Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո, Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն, Քանզի կա մթին մի կախյալություն Ջղի և արյան, հոգու և կրքի. Քանզի նշանը հանման-գումարման Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում. Քանզի թեպետև բախտ ենք մենք փնտրում, Բայց բա՛խտը, Բա՛խտը, Բա՜խտն է մեզ ընտրում... ՈՒստի մինչևիսկ սիրառատ հոգին Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն... Պարույր Սևակ/hitmp.do.am
Banastexcutyunner |
Դիտումներ: 660 |
Author: Պարույր Սևակ-Նորից չեն սիրում, սիրո |
Ավելացրել Է: Ադմինիստրացիա(1) |
Օր: 17.10.2011
| Կարծիքներ (0)
|
![]() Արծաթ -կարկաչուն Աղբյուրն է խոսում հավիտենաբար, Իմ ուղիների հեռվում անկոպար, Հավիտենաբար Քո սերն է հնչում։
Անձրևային ե՜րգ — Աստղերի ուղին մշուշ ծովերում — Դո՜ւ, իմ հեռավոր որոնումներում, Մոլորումներում՝ Հայրենի՜ եզերք...
Լույսերը մեռան,— Մութը սառնաթև գրկեց ամեն ինչ — Դո՜ւ, մենակ կյանքիս միակ ամոքիչ, Քնքուշ ու թովիչ Պայծա՜ռ հանգրվան... ....![]()
Banastexcutyunner |
Դիտումներ: 574 |
Author: Anushka |
Ավելացրել Է: Ադմինիստրացիա |
Օր: 17.10.2011
| Կարծիքներ (0)
|
![]() Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ, Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող. — Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող...
Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ, Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի. — Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ, Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կըգտնի.....![]()
Banastexcutyunner |
Դիտումներ: 566 |
Author: Anushka |
Ավելացրել Է: Ադմինիստրացիա |
Օր: 17.10.2011
| Կարծիքներ (0)
|
![]() Մռայլ թաղումի ջահերի նըման Մեկը աստղերն է վառում տխրությամբ. Ւմ հոգու վրա իջել է մի ամպ, Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։
Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում. Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին. Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին — Հեռավո՛ր, քեղնից սեր չեն աղերսում։
Իմ սրտում միայն սառած հեկեկանք Բայց արցունք չըկա իմ սև օրերում. Մեռնում է սիրտըս անհուն խավարում, Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք....![]()
Banastexcutyunner |
Դիտումներ: 612 |
Author: Anushka |
Ավելացրել Է: Ադմինիստրացիա |
Օր: 17.10.2011
| Կարծիքներ (0)
|
![]() Հեռու երկրի լուսե հովտում Օրերն ուրիշ երգ են հյուսում. Կյանքից հոգնած սիրտըս տրտում Այն երկիրն է միշտ երազում... Խաղաղությունն այն հեռանիստ, Ուր մի ուրիշ արևի փայլ Ծավալում է անանց հանգիստ Եվ խնդություն մի անայլայլ, Մի խնդություն մաքուր և խոր, Ե՛վ անեզերք և՛ անվախճան, Ուր քո սիրտը որբ ու մոլոր Գրկում է մի ոսկե շրջան...
Banastexcutyunner |
Դիտումներ: 618 |
Author: Anushka |
Ավելացրել Է: Ադմինիստրացիա |
Օր: 17.10.2011
| Կարծիքներ (0)
|
![]() Վահան Տերյան )?-->Հեռու երկրի լուսե հովտում Օրերն ուրիշ երգ են հյուսում. Կյանքից հոգնած սիրտըս տրտում Այն երկիրն է միշտ երազում... Խաղաղությունն այն հեռանիստ, Ուր մի ուրիշ արևի փայլ Ծավալում է անանց հանգիստ Եվ խնդություն մի անայլայլ, Մի խնդություն մաքուր և խոր, Ե՛վ անեզերք և՛ անվախճան, Ուր քո սիրտը որբ ու մոլոր Գրկում է մի ոսկե շրջան. Վահան Տերյան /hitmp.do.am
Banastexcutyunner |
Դիտումներ: 842 |
Author: Anka |
Ավելացրել Է: Ադմինիստրացիա |
Օր: 17.10.2011
| Կարծիքներ (0)
|
![]() Վահան Տերյան )?-->Հեռու երկրի լուսե հովտում Օրերն ուրիշ երգ են հյուսում. Կյանքից հոգնած սիրտըս տրտում Այն երկիրն է միշտ երազում... Խաղաղությունն այն հեռանիստ, Ուր մի ուրիշ արևի փայլ Ծավալում է անանց հանգիստ Եվ խնդություն մի անայլայլ, Մի խնդություն մաքուր և խոր, Ե՛վ անեզերք և՛ անվախճան, Ուր քո սիրտը որբ ու մոլոր Գրկում է մի ոսկե շրջան... Վահան Տերյան /hitmp.do.am
Banastexcutyunner |
Դիտումներ: 524 |
Author: Anka |
Ավելացրել Է: Ադմինիստրացիա |
Օր: 17.10.2011
| Կարծիքներ (0)
|